Կայացել է երիտասարդ սպաների ծառայության վայրի վիճակահանության արարողությունը
Հասարակություն
Հուլիսի 2-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, վիճակահանության հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը ողջունել է շրջանավարտներին ու մաղթել խաղաղ և արգասաբեր ծառայություն։
Արման Սարգսյանը կարևորել է նորընծա սպաների՝ զինվորական մասնագիտության ընտրության որոշումը և վիճակահանության ավարտին խորհրդանշական սպայական դաշույններ հանձնել երիտասարդ սպաներին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից