Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա Հայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջ Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ Անդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը Իշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. Աբրահամյան Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը 

Սիրանուշ Սահակյանը ներկայացրեց 14 հայ ռազմագերիների նկատմամբ «մեղմ» վճռի իրական նպատակը

Հասարակություն

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իմիտացիա է համարում Ադրբեջանում հայ ռազմագերիների 4 տարով և 6 ամսով դատապարտումը. դա երկրի հեղինակությունը և դեմքը փրկելու համար տակտիկական քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչը ընդգծել է, որ անկախ վեցամսյա կամ չորս տարվա պատժի առկայությունից՝ հայ ռազմագերիները ենթակա են եղել և հիմա էլ ենթակա են անհապաղ վերադարձման:

«Ի սկզբանե ունեցել ենք դիրքորոշում, որ դրանք շինծու քրեական գործեր են: Մեր տղաները հայրենիքի պաշտպանության իրականացնելուց զատ, այլ գործողություններում ներգրավված չեն եղել:

Ավելին, չեն գործել սեփական նախաձեռնությամբ, ինքնուրույն, այլ զորակոչվել են բանակ և հրամանատարության կողմից ստացել են հրաման ծառայություն իրականացնել մի տեղանքում, որը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ վերահաստատվել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում է և պատերազմի արդյունքում չի հանձնվել Ադրբեջանին»,- ասել է Սահակյանը:

Ըստ իրավապաշտպանի` ադրբեջանական իշխանությունները  տարաբնույթ ճնշումների են ենթարկվում`  միջազգային գործընկերներն ազդակներ են հղում, որով ակնառու է ահաբեկչության և այլ արարքների բացակայությունը:

«Հիմա իրենք տակտիկապես որոշ մեղադրանքներ հանել են, բայց քաղաքական պատճառներով դեռևս պահում են մի արարք, որը ևս կատարված չէ` ապօրինի սահման հատելը: Հասկանում եք ենթատեքստը` այն տարածքները, որոնք Ադրբեջանը հռչակում է որպես ադրբեջանական: Դրանով Ադրբեջանը ահաբեկում է հայերին և հայ զինծառայողներին, որ եթե հրամանի հիման վրա առաջադրանք կատարեն այդ տեղանքում, կարող են սպառնալիքի ենթարկվել և քրեական հետապնդումների»,- նշել է Սահակյանը:

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչը շեշտեց, որ շարունակելու են հետևողականորեն Եվրոպական դատարանում բարձրաձայնել ռազմագերիների ապօրինի դատապարտումը:

«Մենք որևէ կերպ չենք ընդունում, չենք ճանաչում թե դատավարությունը, և թե այս դատավարության արդյունքում կայացված որևէ դատավճիռ»,- հավելել է Սահակյանը:

Հարցին, թե ինչու Ադրբեջանի իշխանությունները նահանջեցին, չէ որ ռազմագերիներին ներկայացնում էին որպես դիվերսանտներ, ահաբեկիչներ, սպառնում էին ցմահ ազատազրկել, սակայն վերջում ռազմագերիներին դատապարտեցին չորս տարի կամ վեց ամիս ազատազրկման, Սիրանուշ Սահակյանը պատասխանել է, որ դա իմիտացիա է, քանի որ իրական շանսեր կան, որ այդ ամենը քանդվելու է, դա նաև հասկանում է  իրենց մասնագիտական թիմը:

«Նախ, դրանով կփորձեն ավելի օրինականացնել ապօրինի հատելու մեղադրանքը: Ցույց են տալու, որ իսկապես անկախ ենք գործել, բայց անկախ գործելով կան արարքներ, որոնք կատարել են և այդ արարքների համար էլ ռազմագերիներին դատապարտում են: Քանի որ իրենք շատ լավ գիտեն, որ ամբողջ դատական գործընթացը միջազգայնորեն առ ոչինչ է ճանաչվելու, փորձում են դրա մի մասը զոհել, այլ մասը օրինականացնելու նպատակով»,- ասել է Սահակյանը:

Հարցին, թե արդյոք 12 հայ ռազմագերու 6 ամիս ժամկետով դատապարտելը չի նշանակում, որ այդ ռազմագերիները պատիժը արդեն իսկ կրել են, քանի որ 9 ամսից  ավել գտնվում են Ադրբեջանում, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ պետք է հասկանալ, թե որ փուլից են նրան եղել նախնական կալանքի տակ և այդ օրվանից սկսած պետք է պատիժը նվազի:

«Մենք չունենք շատ մանրամասն տեղեկություններ, որպեսզի կարողանանք հստակ պատասխան տալ, բայց մեր դիրքորոշումը դարձյալ հետևյալն է. անկախ վեցամսյա պատժի կամ չորս տարվա պատժի առկայությունից, տղաները ենթակա եղել են և հիմա էլ ենթական են անհապաղ վերադարձման:

Պարզապես, հետագայում նաև Ադրբեջանի հիմնավորումներն են նվազելու: Եթե հիմա որոշ առումներով միջազգային գործընկերների մոտ գերիներին չվերադարձնելը հիմնավորում էին իրավական գործընթացներով, ապա այդ ժամկետները լրանալուց հետո դժվար է լինելու հիմնավորել, թե ինչու չեն վերադարձնում»,-եզրափակել է Սահակյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը
Ամենադիտված