Նոր նիշերով համարանիշեր ցանկացողներին սպասարկելու են էլեկտրոնային եղանակով. ՃՈ
Հասարակություն
Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Այս մասին հայտնում է ճանապարհային ոստիկանությունը։
ՃՈ հայտարարության մեջ նշվում է, որ ակնկալվում է նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք։
համավարակի տարածման կանխարգելման նպատակով քաղաքացիների սպասարկումը կիրականացվի համապատասխան էլփոստերի հասցեներին կամ e-request հարթակի միջոցով հերթագրման նպատակով հաղորդագրություն ուղարկելու արդյունքում՝ հրավերի հիման վրա:


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է