Ոստիկանության ծառայողները վերջին հինգ ամսում 3.7 մլրդ դրամի պարգևավճար են ստացել. News.am
Հասարակություն
Հետպատերազմյան ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանում պետական համակարգի ծառայողների պարգևատրումները շարունակվում են։ NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից ստացված տվյալներից պարզ է դառնում, որ 2021թ.-ի հունվար-մայիս ամիսներին ոստիկանության ծառայողների (աշխատողների) ամսական պարգևատրումների համար հատկացվել է 3.7 մլրդ դրամ կամ 7.1 մլն ԱՄՆ դոլար՝ ամսական միջինը մոտ 700 մլն դրամ։ Ոստիկանությունից սակայն չեն նշել, թե նշված ժամանակահատվածում քանի ծառայող է պարգևատրվել՝ պատճառաբանելով, որ ոստիկանության ստորաբաժանումների անձնակազմի ցուցակային թվաքանակի մասին տվյալները գաղտնագրված են և ենթակա չեն հրապարակման։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից