Հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվորի վիրավորումը հաջորդել է վեճին. «Սպուտնիկ Արմենիա»
Հասարակություն
«Սպուտնիկ Արմենիան» գրում է.
«Հայտնի են դարձել Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատահարի մանրամասները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են 1 հայ ու 2 ադրբեջանցի զինծառայողներ։
Sputnik Արմենիան պարզել է, որ փոխհրաձգությունից առաջ վիճաբանություն է սկսվել զինծառայողների միջև։ Այդ պահին նրանց միջև հեռավորությունը մոտավորապես 100 մետր է եղել։ Ապա հայ զինվորականների խումբը որոշել է առանց զենքի մոտենալ հակառակորդին՝ իրավիճակը հասկանալու համար։
Ադրբեջանցիները նախ օդ են կրակել, ապա հայ զինվորների ոտքերի ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մեկին։ Հայկական կողմի դիրքերից էլ պատասխան կրակահերթեր են հնչել»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից