Թալիբների կողմից Աֆղանստանի գրավումը ԱՄՆ-ի քաղաքականության բնական արդյունքն է․ ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)
ՏեսանյութերԱյն, ինչ տեղի է ունենում Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին, ԱՄՆ քաղաքականության բնական արդյունք է, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Հարավսլավիա, Լիբիա, այժմ Աֆղանստան: Կարո՞ղ էին սպասումները այլ լինել։ Մեկ տրիլիոնը ծախսվել է ոչնչի համար», - ասել է նա:
Գրուշկոն հիշել է, որ 20 տարի ՆԱՏՕ-ն խոսում էր «անդրատլանտյան կապի ամրության մասին։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը նախկինում ՆԱՏՕ-ին առաջարկել էր ճգնաժամային իրավիճակներում տարհանման դեպքում Աֆղանստանում փոխգործակցության ալգորիթմ ստեղծել, սակայն դաշինքը հետաքրքրություն չէր ցուցաբերել:
ՆԱՏՕ -ն, ըստ նրա, նույնպես չէր ցանկանում երկխոսություն հաստատել ՀԱՊԿ -ի հետ: «Այս ամբարտավանության արդյունքը ՀԱՊԿ երկրներին ուղղված անամոթ կոչերն են՝ բացելու սահմանները ՆԱՏՕ -ի հետ համագործակցողների համար», - հավելել է դիվանագետը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից