Ռոնալդուն առաջադրել է իր թեկնածությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչի համար
Սպորտ
Իտալական «Յուվենտուսի» հարձակվող և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը դիմել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»՝ ֆուտբոլիստին տեղափոխելու առաջարկով, հաղորդում է Football Italia-ն՝ վկայակոչելով Corriere dello Sport-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել 36-ամյա պորտուգալացուն 30 մլն եվրոյով, որին դեռ մեկ տարի է մնացել պայմանագրով: Նշվում է, որ իտալական ակումբի՝ Եվրոպայի չեմպիոնից բաժանվելու ցանկությունը պայմանավորված է ֆուտբոլիստի հսկայական աշխատավարձով (ավելի քան 30 մլն եվրո):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը նույնպես ցանկություն է հայտնել հեռանալ թիմից: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հավակնորդներն էին ֆրանսիական «ՊՍԺ»-ն, որի հետ վերջերս պայմանագիր կնքեց Լիոնել Մեսսին, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում Ռոնալդուն խաղացել է 5 տարի, և իսպանական «Ռեալը», որից պորտուգալացին տեղափոխվեց «Յուվենտուս»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան