Մոսկվայի մերձակայքում կործանվել է «Իլ -112 Վ» ռազմատրանսպորտային ինքնաթիռը (տեսանյութ)
ՏեսանյութերՄերձմոսկովյան Կուբինկա քաղաքում վթարի է ենթարկվել «Իլ -112 Վ» ռազմատրանսպորտային ինքնաթիռի նախատիպը։ Նախնական տվյալներով՝ ողջ անձնակազմը զոհվել է:
United Aircraft Corporation ընկերությունը հաստատել է կործանման մասին տեղեկությունները:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ավարտին՝ վայրէջքի ժամանակ։
«Իլ -112 Վ»֊ը նոր սերնդի ռուսական թեթև տրանսպորտային ինքնաթիռ է, որն արտադրվում է Վորոնեժի ավիացիոն գործարանի կողմից: Այն պատրաստվում է փոխարինել «Ան -24» և «Ան -26» ինքնաթիռներին: Նախատեսված է զինծառայողների, զենքի, թեթև տեխնիկայի և այլ բեռների՝ մինչև հինգ տոննա առավելագույն քաշով փոխադրման և վայրէջքի համար: Առաջին թռիչքը կատարվել է 2019 թվականին:
Հինգ օր առաջ այս ինքնաթիռը Վորոնեժից թռավ Ժուկովսկի՝ մասնակցելու «Բանակ -2021» ֆորումին, որը կանցկացվի օգոստոսի 22-28-ը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից