Ալիևը կրկին հոխորտացել է զավթել Զանգեզուրն ու Սևանը. նա 2-րդ փուլ է հայտարարել
ԱդրբեջանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քարվաճառում իր ելույթի ժամանակ հերթական հավակնոտ հայտարարությունն է արել Զանգեզուրի և այն ադրբեջանցիներին «վերադարձնելու» վերաբերյալ։
«Ներկայումս Արևմտյան Զանգեզուրը գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ: Բայց Զանգեզուրի միջանցքը ստեղծելու արդյունքում՝ մենք, բնականաբար, այն կօգտագործենք մեր քաղաքացիներին այնտեղ վերադարձնելու համար»,- այս մասին ասել է Ալիևը Քարվաճառում դրոշի բարձրացման արարողության ժամանակ, հաղորդում է AzerTAc-ը:
«Կան նման ծրագրեր, և դա բնական է, որովհետև մեր քաղաքացիներին բռնությամբ վտարեցին Հայաստանի տարածքից՝ ոչ միայն Զանգեզուրից, այլ նաև Գոյչայից (Սևան): Եվ նրանք լիովին իրավունք ունեն ապրելու այնտեղ: Մենք դա թողել ենք հաջորդ փուլի համար», - ասել է Ալիևը: