Հայտնի է Գուանտանամոյից ազատ արձակվողների ցուցակը
Համաշխարհային Մամուլ
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը շաբաթ օրը հրապարակել է Կուբայում Գուանտանամոյի բանտի այն 55 բանտարկյալների անունները, ովքեր շուտով պետք է ազատ արձակվեն: Ազատելուց հետո նրանց մտադիր են ուղարկել ոչ թե հայրենիք, այլ մեկ ուրիշ պետություն: Ընդ որում, ցուցակը հրապարակվել է` չնայած ավելի վաղ ընդունված որոշման` «ազգային անվտանգության նկատառումներով և արտաքին քաղաքական պատճառներով» չհրապարակել նրանց անունները:
Ցուցակում ներառված է նաև մի բրիտանացի բանտարկյալ, որի ազատ արձակմանը Բրիտանիան փորձում էր հասնել վերջին երկու տարիներին, ինչպես նաև Թունիսի 5 քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ Գուանտանամոյի բանտում այժմ պահվում է 167 բանտարկյալ: Նրանց մեծ մասը մեղադրվում է ահաբեկչական գործողությունների մասնակցելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)