Der Standart. Լիբիայում լուծարվում են բոլոր անօրինական զինված խմբավորումները
Համաշխարհային Մամուլ
Լիբիայի իշխանությունները որոշում են կայացրել լուծարել երկրի տարածքում գործող զինված ռազմական խմբավորումները: Որոշման համաձայն`լուծարման կենթարկվեն բոլոր այն խմբավորումները, որոնց գործունեությոյունը չի վերահսկվում կառավարության կողմից: Լուծարման գործողությամբ զբաղվելու է Բենղազիի հատուկ շտաբը, որի կազմում են բանակի, ՆԳՆ-ի և ՊՆ-ին ենթակա օրինական զինված կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հյուսիսլիբիական Բենղազի քաղաքի բնակիչները, դժգոհելով կառավարության կողմից չկառավարվող զինված խմբավորումների ազդեցությունից, հարձակվել էին իսլամիստական «Անսար ալ-Շարիա» բազային հենակետի վրա, ինչի արդյունքում զոհվել էր 11, վիրավորվել`70 անձ: Դրանից հետո «Անսար ալ-Շարիա» բազայի ղեկավարությունը որոշում էր կայացրել կազմակերպության գործունեության դադարեցման մասին:
Լիբիայում մեծաքանակ անկախ զինված խմբավորումները հայտնվել էին 2011 թվականի աշնանը`նախկին նախագահ Մուամար ալ Քադաֆֆիի ռեժիմի տապալումից հետո: Խմբավորումների մեջ ներգրավվել էին այն ապստամբական զանգվածները, որոնք մինչ այդ պայքարում էին ռեժիմի դեմ: Նրանք իրենց հիմնական նպատակն են համարում կարգուկանոնի պահպանումը երկրում, սակայն իրավապահները նրանց մեղադրում են բազմաթիվ հանցագործությունների մեջ: Դրա արդյունքում այդ խմբավորումներից միայն մի քանիսն անցան նորաստեղծ կառավարոթյան ենթակայության տակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)