The Guardian. Եգիպտոսի նախագահն ինքնուրույնություն է պահանջում ԱՄՆ-ից
Համաշխարհային Մամուլ
Եգիպտոսի նախագահի պաշտոնում ԱՄՆ իր առաջին այցելության նախօրեին Մուհամեդ Մորսին ասել է, որ որոշումների կայացման մեջ ավելի անկախ է լինելու ԱՄՆ-ից, քանի իր նախորդ Հոսնի Մուբարաքը։ Նա ասել է, որ Եգիպտոսն այլևս Վաշինգտոնի կանոններով չի ապրելու։
Մորսին այս հայտարարությունն արել է New York Times-ին տված հարցազրույցում, այն բանից հետո, երբ ԱՄն-ում նկարահանված հակամահմեդական ֆիլմի արդյունքում մահմեդական աշխարհում բռնությունների ալիք տարածվեց։ Ֆիլմը նոր լարվածություն առաջացրեց Վաշինգտոնի և Եգիպտոսի միջև։
Մորսին քննադատել է ԱՄՆ-ի գործարքները արաբական աշխարհի հետ՝ ասելով, որ հնարավոր չէ եգիպտական վարվելակերպը և որոշումները դատել ամերիկյան չափանիշներով։
Մորսին ընդգծել է նաև, որ գործելու է «եգիպտական ժողովրդի ընտրության և կամքի համաձայն, ուրիշ ոչինչ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)