«Արևառատ ամռանը եկավ փոխարինելու ոսկեզօծ աշունը». Զարուհի Բաբայանը՝ գրավիչ կերպարում
ԺամանցԵրգչուհի Զարուհի Բաբայանը ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ գրավիչ կերպարում է:
Հրապարակված լուսանկարին կից երգչուհին գրել է.
«Արևառատ ամռանը եկավ փոխարինելու ոսկեզօծ աշունը: Ժամանակահատված, որը անկրկնելի է դարձնում Հայաստանն իր բազմատեսակ և շքեղ գույներով, իր հանգստությամբ և մեղմությամբ: Վերջին շրջանում բոլորս սովորել ենք լավ թաքցնել և քողարկել մեր անձրևոտ և թախծոտ հոգին՝գիտակցելով, որ պիտի շարունակենք մեր ճանապարհը և ինչքան հնարավոր է իմաստավորված: Մեր սրտերում տեղ պիտի փորձենք տանք խաղաղւոթյանը՝ որքանով կկարողանանք»: