Վրաստանում քաղաքական գործիչը նախընտրական գովազդ է տեղադրել պոռնո կայքում (լուսանկար)
ՎրաստանՎրացի քաղաքական գործիչ Զուրաբ Ջափարիձեն հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ գովազդ է տեղադրել հայտնի պոռնո կայքում: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Սա առաջին դեպքը չէ, երբ Ջափարիձեն գովազդներ է տեղադրում պոռնո կայքում: Նա նման բան արել է 2018-ի նախագահական ընտրություններից առաջ, երբ առաջադրվել էր այդ պաշտոնում: Քարոզարշավի կարգախոսներն էին՝ «Ես չեմ խոստանում մեծացնել ձեր չափը» և «Ավելի շատ սեքս` ավելի շատ ազատություն»:
Նույն նախագահական ընտրություններում Ջափարիձեի ծրագրում ներառված էր մարիխուանայի օրինականացման մասին կետը: Քաղաքական գործիչը ղեկավարում է «Նոր քաղաքական կենտրոն - Գիրչի» կուսակցությունը:
Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կանցկացվեն քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: