The Guardian. Նորվեգիայում բացվում է Ռուանդայի ցեղասպանության գործով դատավարությունը
Համաշխարհային Մամուլ
Երեքշաբթի Նորվեգիայում Ռուանդայի ցեղասպանության գործով բացված դատավարությանը ռուանդացի մեղադրյալը հայտարարել է, որ ինքը անմեղ է և չի մասնակցել 1994 թվականին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությանը։
Գլխավոր դատախազը պնդել է, որ Սադի Բուգինգոն մասնակցել է տուտսի էթնիկ խմբին պատկանող մոտ 2000 մարդկանց սպանությանը։
«Նա մասնակցել է սպանություններին և զինված մարդասպաններ փոխադրել՝ տեղահանելով մարդկանց, որոնք արդյունքում սպանվել են»,- նշվում է դատական փաստաթղթերում։
«Նա քաջալերել է մարդասպաններին խլել մարդկանց կյանքը»,- նշվում է փաստաթղթերում։
Մեղադրյալը, ով հանգիստ ու հավաքված էր դատավարության ընթացքում, հերքել է բոլոր մեղադրանքները։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպասվում է 21 տարվա ազատազրկում։
Դատավարությունը կտևի մի քանի ամիս, իսկ դատավճիռը կկայացվի 2013 թվականին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)