The Daily Star: ԱՄՆ նախկին նախագահ Քլինթոնը կրոնական հանդուրժողականության կոչ է արել
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը ասել է, որ իսլամադավանները չպետք է դիմեն բռնությունների, երբ իրենց հավատին մարտահրավեր են նետում այս բազմազան և համացանցի հետ այդքան սերտորեն կապված աշխարհում։
Քլինթոնն ասել է. «Դուք չեք կարող ապրել ամոթի վրա հիմնված աշխարհում։ Դա ձեզ չի հաջողվի 21-րդ դարում»։ Հարցազրույցում նա նշել է, որ ԱՄՆ-ն չէր «անարգում իսլամը»՝ հրաժարվելով գրաքննել սիրողական հակամահմեդական ֆիլմը. «Իշխանությունում որևէ մեկը տեղյակ չէր այդ մասին»։
Քլինթոնը ասել է, որ աշխարհը սովորել է այն, որ մարդիկ պետք է կարողանան ասել և անել բաներ, ինչը ուրիշների համար կարող է զզվելի լինել։ Նա ավելացրել է. «Դուք չեք կարող արձագանքել ամեն անգամ, երբ ձեզ վիրավորում են»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)