The Daily Star. Պայթյուն Թուրքիայում. կա 7 զոհ
Համաշխարհային Մամուլ
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյունի պատճառով արևելյան շրջանում զոհվել են անվտանգության ուժերի 7 ներկայացուցիչներ, գրում է The Daily Star-ը՝ հղում անելով Hurriyet թուրքական թերթին։ Վերջինս հաղորդում է, որ պայթյունը տեղի է ոեւնեցել տեղական ժամանակով ժամը 6-ին։
Պայթյունը տեղի է ունեցել, երբ զրահապատ զինվորական մեքենան անցնում էր քաղաքի Աթաթուրք թաղամասի գլխավոր փողոցով, նշում է Hurriyet-ի լրագրողը՝ վկայակոչելով CNNTürk-ին։
Անվտանգության ուժերը, որոնք ժամանել էին տվյալ վայր, կապի մեջ մտան կասկածյալ զինվորականների հետ Քրդերի աշխատավորական կուսակցությունից, ինչ էլ վերաճեց բախման։ Ըստ տեղեկությունների՝ բախման ժամանակ զոհվել է մեկ զինվորական։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)