Die Presse. Արևմուտքը պիտի պայքարի իսլամաֆոբիայի դեմ
Համաշխարհային Մամուլ
Աֆղանստանի նախագահ Կարզայը կոչ է անում Արևմուտքին պայքարել իսլամաֆոբիայի դեմ: «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի նկարահանողներին նա անվանում է մոլեռանդներ:
«Ես կոչ եմ անում Արևմուտքին, նրանց առաջնորդներին, նրանց լրատվություններին իսլամաֆոբիայի դեմ պայքարել»,-ասել է Կարզայը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ:-Շատ մտահոգիչ է, որ աշխարհն օրեցօր ենթարկվում է ատելության, բռնության և անիրավացիությունների վտանգին»:
Կարզայը քննադատում է մոլեռանդների ավերիչ գործունեությունը, նա դեմ է արտահայտվել բռնություններին, որոնք հանգեցնում են հազարավոր զոհերի իսլամական երկրներում: Նա գտնում է, որ բողոքը պետք է ուղղել միայն ֆիլմի հեղինակի դեմ:
«Մենք սուր քննադատում ենք նման արարքը, լինի դա ֆիլմի ստեղծում, թե ծաղրանկարների տպագրում: Նման արարքները չեն կարող արդարացվել խոսքի ազատության առկայությամբ»,-ասել է Աֆղանստանի նախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)