The Washington Post. Հեսբոլլահը մեծացնում է օգնությունը սիրիական վարչակարգին
Համաշխարհային Մամուլ
Հեսբոլլահը մեծացրել է սիրիական կառավարությանն ուղղված աջակցությունը և Սիրիա ուղարկել ռազմական խորհրդականներ, որոնք կօգնեն կառավարությանը ընդդիմության դեմ արյունալի պայքարում. նշում են լիբանանյան և ամերիկյան պաշտոնյաները։
Այս ամիս ամերիկյան կառավարությունը մեղադրել է Հեսբոլլահին սիրիական կառավարությանը աջակցելու մեջ։ Հեսբոլլահը դա հերքել է։ Ամեն պնդում, որ այն աջակցում է նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգին, իր մեջ վտանգ է պարունակում վատթարացնել Լիբանանում Հեսբոլլահի և լիբանանյան սուննիների միջև, որոնք հիմնականում աջակցում են Սիրիայի սուննի ընդդիմությանը։
Նշենք, որ Հեսբոլլահը լավ զինված և մարզված զինուժ ունի. այն համարվում է Լիբանանի ամեահզոր կռվող ուժը։ Միևնույն ժամանակ Հեսբոլլահը զորեղ քաղաքական կուսակցություն է, որը բազմաթիվ կազմակերպություններ ունի, որոնք սոցիալական ծառայություններ են մատուցում շիա մահմեդականներին և նրանց հովանավորներին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն