The Huffington Post. Իրանի նախագահը չի ընդունում Հոլոքոստը
Համաշխարհային Մամուլ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը CNN-ին տրված բացառիկ հարցազրույցում հրաժարվել է ճանաչել Հոլոքոստը. գրում է The Huffington Post-ը:
Իրանի նախագահը շարունակում է բարկացնել աշխարհին` մերժելով ընդունել այն հանգամանքը, որ երբևէ Հոլոքոստ է եղել: Նա նշել է, որ ինքը չի մեղադրի նացիստական Գերմանիայի կողմից հրեաների բնաջնջումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
«Ինչ դեպք էլ պատահած լինի պատմության ընթացքում կամ պատահած չլինի, ես չեմ կարող դատել դա: Ինչո՞ւ ես պետք է դատեմ դա: Ես ասում եմ՝ հետազոտողները և գիտնականները պետք է ազատ լինեն ցանկացած պատմական միջադեպի վերաբերյալ ուսումնասիրություններ ու վերլուծություններ անելիս»,-նշել է Ահմադինեջադը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)