The Daily Star. Հորդանանը նշանակել է Իսրայելում նոր դեսպանին
Համաշխարհային Մամուլ
Հորդանանը Ուալիդ Օբեյդաթին նշանակել է Իսրայելում իր դեսպան։ Այս պաշտոնը թափուր էր 2010 թվականից։
«Նախարարների խորհուրդը որոշել է նշանակել Ուալիդ Օբեյդաթին որպես Իսրայելում Հորդանանի դեսպան»,-ասել է պաշտոնյաներից մեկը և ավելացրել. «Դեռևս Իսրայել մեկնելու ամսաթիվը նշանակված չէ»։
Ալի ալ Այեդը լքել էր այս պաշտոնը 2010 թվականի կեսերին, քանի որ նա տեղեկատվության նախարար էր նշանակվել։
Նշենք, որ Եգիպտոսը և Հորդանանը միակ արաբական պետություններն են, որոնք խաղաղություն են կնքել Իսրայելի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)