Le Parisien: Իրաք. Սեպտեմբերը ամենաարյունալի ամիսն է եղել ավելի քան երկու տարվա ընթացքում
Համաշխարհային Մամուլ
Սեպտեմբերը ամենակատաղի ամիսն է եղել 2010 թվականի օգոստոսից ի վեր՝ 365 զոհված և 683 վիրավոր մարդկանցով։ Սա Իրաքի Առողջապահության և Ներքին գործերի նախարարությունների կողմից երկուշաբթի օրը հրապարակված տվյալներն են։
Ըստ այս տվյալների՝ 182 քաղաքացի, 88 ոստիկան և 95 զինվոր է զոհվել այս ամիս տեղի ունեցած բռնությունների արդյունքում։
Կիրակի օրը հարձակումների նոր ալիքի հետևանքով նվազագույնը 33 զոհ է եղել։
Չնայած նրան, որ 2006-2008 սև տարիների համեմատությամբ բռնությունները նշանակալիորեն կրճատվել են, դրանք շարունակում են արյունով թաթախել Իրաքը, որը երկար ժամանակ գտնվում է քաղաքական լուրջ ճգնաժամի մեջ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում