Դատարանն Արթուր Սարգսյանին առաջարկել է կիրառել վաղեմություն, բայց նա առաջարկել է շարունակել դատական պրոցեսը. Հովսեփյան
Բլոգոսֆերա
Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դեմ է եղել իր նկատմամբ վաղեմության կիրառման հիմքով քրեական գործի կարճմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
«Սյունիքի մարզի առաջին ատյանի Ընդհանուր Իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունենում Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ Հայաստան դաշինքի պատգամավոր՝ Արթուր Սարգսյանի եւ մյուսների գործով հերթական դատաքննությունը։
Արթուր Սարգսյանին Դատարանն առաջարկեց կիրառել վաղեմություն եւ գործն ավարտել, սակայն Արթուր Սարգսյանը մերժեց եւ առաջարկեց շարունակել դատական պրոցեսը համոզված լինելով, որ արդարադատությունը ի վերջո կհաղթի եւ հասարակությունը կիմանա սույն քրեական գործի շինծու լինելու ողջ էությունը»,- գրել է Մենուա Հովսեփյանը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ