Le Figaro. Նիգերիայում ջրհեղեղի պատճառով 148 մարդ է զոհվել
Համաշխարհային Մամուլ
Անձրևների սեզոնին բնորոշ ջրհեղեղների պատճառով Նիգերիայում զոհվել է 148 մարդ, ավելի քան 64.000 մարդ տեղահանվել է. հայտնում է Կարմիր Խաչը, որը քայլեր է ձեռնարկում՝ ընդդեմ խոլերայի նման հիվանդությունների տարածման։
Հյուսիսային երկու պետությունների տեղական պատասխանատուներն արդեն հայտնել են նվազագույնը 135 խոլերայի դեպքի մասին, ինչը կապված է տարեկան անձրևային տեղումների հետ, որոնք սովորաբար տևում են մարտից մինչև սեպտեմբեր։
«Հավանական է, որ իրավիճակը ավելի կբարդանա, եթե այս ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, հատկապես որ ըստ եղանակային կանխատեսումների` անձրևները չեն դադարելու»,-պարզաբանել է Կարմիր Խաչի՝ Արևմտյան Աֆրիկայի հարցերով պատասխանատու Դանիել Սային հայտարարությունում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում