Times. Սաակաշվիլիի՝ Վրաստանին մատուցած ամենամեծ նվերը ընտրությունների արդյունքների ընդունումն էր
Համաշխարհային Մամուլ
Times-ը Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի՝ ընտրություններում իր կուսակցության պարտությունը խոստովանելը անվանել է «մեծ հաղթանակ»:
Համեմատելով Վրաստանում տիրող իրավիճակն այլ երկրների հետ՝ Times–ը տարբեր օրինակներ է բերում առ այն, թե ինչպես են իշխանությունից հրաժարվել չցանկացող նախագահները տարբեր ճանապարհներ գտնում իրենց լիազորությունների ժամկետը երկարաձգելու համար։
Մասնավորապես,Times-ը նշում է Վլադիմիր Պուտինի օրինակը, ով, ըստ էության, մնաց իշխանության գլուխ՝ վերընտրվելով նախագահի պաշտոնում։ Ըստ թերթի՝ ավտորիտար երկրներում իշխանափոխությունը սովորաբար տեղի է ունենում կա՛մ առաջնորդի մահվան, կա՛մ ապստամբության արդյունքում։
Որոշ ժամանակ թվում էր, որ Վրաստանը ևս կարող է գնալ այդ ճանապարհով. նշվում է հոդվածում։ Սակայն խորհրդարանական ընտրությունները Վրաստանում զրոյացրել են նման կարծիքները։ Այնպես որ «Միխայիլ Սաակաշվիլիի՝ Վրաստանին մատուցած ամենամեծ նվերը ընտրությունների արդյունքների ընդունումն էր»,-եզրափակում է հոդվածի հեղինակը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում