«Փոքրիկ դինոզավրերի» տեսանյութը վախեցրել է համացանցի օգտատերերին
ՏեսանյութերՍոցցանցերում հայտնի է դարձել մի տեսանյութ, որում, ինչպես կարծում են դիտողները, փոքրիկ դինոզավրեր են վազվզում, գրում է Times Now-ն։
Հանրաճանաչություն ձեռք բերած տեսահոլովակը զարմացրել է բազմաթիվ օգտատերերի, ովքեր որոշել են, որ Յուրայի ժամանակաշրջանը վերսկսվում է Երկրի վրա։
«Ի՞նչ մոգություն է սա»,- զարմացած գրել են մեկնաբանները:
Այնուամենայնիվ, սոցիալական ցանցերի օգտատերերը անհանգստանալու պատճառ չունեն: Պարզվել է, որ իրականում տեսանյութում պատկերված արարածները կոատիմունդիներ են` հարավամերիկյան ջրարջերներ:
Ինչ-որ մեկը տեսանկարահանել է այս կենդանիներին, որոնք վազում են լողափով, այնուհետև մոնտաժել է տեսանյութը՝ հակառակ ուղղությամբ: Այս տեխնիկայի շնորհիվ թվում է, թե դինոզավրերը դեռ կենդանի են։