The Daily Star. Իսրայելի հարվածների թիրախը պաղեստինյան զինվորականներն են
Համաշխարհային Մամուլ
Երկու պաղեստինցի զինվորական և մի շարք քաղաքացիներ են վիրավորվել Իսրայելի կողմից Գազայի գոտու հարավային հատվածում օդային հարվածի հետևանքով. հայտնում են Համասի պաշտոնյաները։
Իսրայելն իր կողմից հայտնել է, որ հարվածի թիրախը ոչ մեծ զինվորական խումբն է եղել, որին կասկածում են հունիսին Եգիպտոսի կողմից սահմանային հարձակման մեջ, որի արդյունքում մեկ իսրայելցի է զոհվել։
Գազայի բուժաշխատողներից մեկը հայտնել է, որ մոտոցիկլը շարժվել է Ռաֆահի հարևանությամբ։
Իսրայելի պաշտպանության ուժերը նշել են, որ իրենց թիրախն են եղել Համաշխարհային Ջիհադի երկու անդամները, որոնցից մեկը «գլխավոր գործող ուժերից» է եղել։
Ըստ պաղեստինյան բուժաշխատողների՝ նա հարվածի հետևանքով զրկվել է երկու ոտքերից։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում