«Կարո՞ղ եք ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ ԱԳՆ խորհրդական Վահան Կոստանյանը շրջանցեց հարցը
ՏեսանյութերԱրտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանն այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի կարգավիճակին։
«Հետեւեք Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարություններին։ ԱԳՆ-ն փորձում է ապահովել արցախցիների բոլոր իրավունքները եւ անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է Կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրով»,- ասաց Կոստանյանը։
Կոստանյանը, անդրադառնալով անկլավների հանձնման մասին մամուլի հրապարակումներին, նշեց․ «Այս ընթացքում շատ հիմարություններ են հնչել, որոնք չեն իրականացել»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան