Ընդդիմադիր պատգամավորները Զվարթնոց օդանավակայանում «ճանապարհում» են Մհեր Գրիգորյանին
ՏեսանյութերԱԺ «Հայաստան» խմբակցություն մի քանի պատգամավորներ, մասնավորապես, Ագնեսա Խամոյանը, Արեգնազ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, քիչ առաջ Տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման համար Մոսկվա մեկնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից պահանջեցին հստակ պատասխան, թե արդյոք բանակցությունների մեկնում է այն կարմիր գծով, որ Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Փոխվարչապետը որեւէ հստակ պատասխան չտվեց, միայն նշեց. «Այս բանակցություններում այդպիսի հարց ընդհանրապես չի քննարկվում»:
Հիշեցնենք, որ վաղը՝ հունիսի 3–ին, Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից