Մոսկվայում հայ գործարարին սպանած Հայրիկ Երվանդյանի մասնակցությամբ կադրեր են հրապարակվել
ՏեսանյութերԻնչպես արդեն հայտնել ենք, գործարար Հովհաննես Քամարյանի սպանության կասկածանքով բերման ենթարկվածը 24-ամյա ՀՀ քաղաքացի Հայրիկ Երվանդյանն է։
Հարցաքննության ժամանակ Երվանդյանն ասել է, թե մոռացել է՝ որտեղ է գցել ատրճանակը։ Նրա բնակարանում զենք չեն հայտնաբերվել։
60-ամյա Քամարյանը սպանվել է Մոսկվայի Կոմսոմոլսկի պողոտայում՝ «Սեյջի» ռեստորանի հարևանությամբ։ Մարդասպանը կրակել է Քամարյանի մեջքին և գլխին, ապա լուսանկարահանել նրա դին։
Քամարյանը ինքը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի երկրորդ 2-րդ հոդվածով՝ շահադիտական նպատակով սպանություն պատրաստելը։ Բայց նա ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն՝ դրանով իսկ իրեն երաշխավորելով Հայաստան արտահանձնվելու դեմ։
Կադրերում Հայրիկ Երվանդյանն է, ում տանում են հարցաքննության։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան