Ուրեմն լսի, Սաքո՜, խոստանում եմ՝ քո պագոնները հաստատ պոկվելու են․ Սաղաթելյանը՝ ՊՊԾ ղեկավարին
ՏեսանյութերՑուցարարները կառավարական ամառանոցից երթով գալիս են Ֆրանսիայի հրապարակ։
«Քիչ վերևում գտնվում ա ՊՊԾ-ն»,- երթի ընթացքում ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Ուրեմն լսի,՛ Սաքո՛, ես քեզ ասել եմ, մի անգամ հիմա էլ կրկնում եմ՝ խոստանում եմ քեզ, քո պագոնները հաստատ պոկվելու ա, որովհետև էս բոլոր բռնությունները դու անձամբ ես անում»,- ասաց նա։
«Նորից եմ զգուշացնում, մի օր որ էսքանով եկանք քո դուռը, փախնելու տեղ չես ունենալու։ Խելքի՛ արի, վե՛րջ տուր էն սադրանքներին, բռնություններին, որ դու անում ես»,- ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի մասին ասաց Սաղաթելյանը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից