ՀԱՊԿ-ին դիմել ենք ու չի արձագանքել. այդ հարցը բարձրացվեց վեհաժողովում. Արսենյան
ՏեսանյութերՔննարկվել է 14 հարց, որոնցից 7-ը քննարկվել է երկխոսության ռեժիմով, իսկ մնացած հացերը ընթացակարգային էին։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ներկայացնելով ՀԱՊԿ Խորհրդի նիստում քննարկված հարցերը․
«Քիչ առաջ քննարկվում էր ընտրություններին օտարերկրյա միջամտությունների հարցը,անվտանգության, այդ թվում կիբերանվտանգության հետ կապված փոխադարձ փոխգործակցության հարցը»,- ասաց Գուրգեն Արսենյանը։
Հարցին՝ ի վերջո Հայաստանը անցած տարվա մայիսին պաշտոնական նամակով դիմե՞լ էր ՀԱՊԿ-ին, իշխանական պատգամավորն ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել գործադիրին, քանի որ դա գաղտնի նամակագրություն է։
Երբ լրագրողը խնդրեց հստակ ասել՝ նիստին անվտանգության հետ կապված ինչ հարց է քննարկվել, Գուրգեն Արսենյանն ասաց, որ ինքը կարող է տրամադրել 120 էջանոց օրակարգը, որպեսզի ուսումնասիրեն և տեսնեն, թե ինչ հարցեր են քննարկվել։
Գուրգեն Արսենյանը նշեց,որ քննարկված 14 հարցերում առանձին որևէ երկրի անվտանգությանը վերաբերող հարց օրակարգում չի եղել։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)