Եթե դատախազությունն իր գործը չանի, ժողովուրդը պետք է պաշտպանվի մարդ ծեծող ոստիկանից․ Վարդևանյան
ՔաղաքականՊայքարի դուրս եկած քաղաքացիները երթ են իրականացնում մայրաքաղաքում։ Նրանք կանգ առան գլխավոր դատախազության շենքի առջև։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ եթե դատախազությունն իր գործը չանի, ժողովուրդը պետք է պաշտպանվի մարդ ծեծող ոստիկանից։
«Դատախազության անգործության հետևանքով ոստիկանը ծեծում էր սպանված հերոսի ծնողի։ Իսկ հանցագործի տեղը բանտում է»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի հարթակից կոչ-պահանջ էր ուղղել Գլխավոր դատախազությանը՝ նշելով, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն, ապօրինություններ թույլ տված ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից