The Telegraph. Ֆեյսբուքում հնարավոր կլինի գրկել ընկերներին
Համաշխարհային Մամուլ
Դիզայներները հատուկ բաճկոն են ստեղծել, որը «գրկում է» օգտատիրոջը, երբ որևէ մեկը նրա ֆեյբուքյան էջում սեղմում է «Like» հրամանը։
«Like-a-Hug» բաճկոնը փքվում է, երբ որևէ մեկը սեղմում է «Like» հրամանը, ինչն իրականության շունչ է մտցնում վիրտուալ իրականության մեջ։
Բաճկոնի հեղինակը Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի ուսանողուհի Մելիսա Չոուն է։ Նա ասում է, որ բաճկոնը թույլ կտա զգալ այն ջերմությունը, խրախուսանքն ու աջակցությունը, որ մենք զգում ենք, երբ ինչ-որ մեկը մեզ գրկում է։
Գրկախառնությանը կարելի է պատասխանել՝ բաճկոնը սեղմելով և կրկին փքելով։
Նշենք, որ Facebook-ը պարզել է, որ սոցիալական կայքի բացումից ի վեր նրա միլիարդի հասնող օգտատերերը «հավանել են» շուրջ 1.13 տրիլիոն առարկա։
Այն նաև բացահայտել է, որ 140.3 տրիլիոն ընկերության հարցում է եղել, 219 միլիարդ լուսանկար է տարածվել, և ավելի քան 300 միլիոն լուսանկար է վերբեռնվում ամեն օր։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում