Էմբեր Հերդին նկատել են զեղչերի խանութից գնումներ կատարելիս (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՀամացանցում քննարկվում է Էմբեր Հերդի գնումները TJ Maxx զեղչերի հագուստի խանութում։ Դերասանուհու լուսանկարները, որոնք արվել են Նյու Յորքի զեղչերի խանութում, հրապարակել է TMZ պարբերականը։
Դերասանուհուն գնումների ժամանակ ընկերակցել է նրա քույրը՝ Ուիթնի Հենրիկեսը, ով աջակցել է Էմբերին նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ դատավարության ժամանակ։
«Էմբեր Հերդը բախվում է դաժան և թանկ իրականության՝ Ջոնի Դեփի հետ դատավարությունից հետո: Նա միլիոնների պարտք ունի, ուստի զարմանալի չէ, որ դերասանուհին գնում է սակարկությունների հետևից»,֊ասվում է հոդվածում:
Հիշեցնենք, որ դատավարության արդյունքներից հետո Հերդը պետք է Դեփին վճարի 8,3 միլիոն դոլար (ընդհանուր առմամբ, Էմբերը պետք է վճարի 15 միլիոն դոլար, բայց այդ գումարի մի մասը կգնա դատական ծախսերը վճարելու համար), սակայն Էմբերի փաստաբաններն արդեն պաշտոնապես հայտարարել են, որ նա չի կարող իրեն թույլ տալ վճարել այդպիսի գումար՝ որպես վնասի փոխհատուցում:
Օգտատերերից շատերը կարծում էին, որ զեղչերի խանութ գնալը ոչ այլ ինչ է, քան Հերդի PR թիմի հնարքը՝ ցույց տալու դերասանուհու ֆինանսական անմխիթար վիճակը և հանրությանը նրան խղճալու առիթ տալու: Twitter-ում սկսել են ակտիվորեն քննարկվել Հերդի՝ TJ Maxx-ում արված լուսանկարներն ու տեսանյութը։