Տեսախցիկը նկարահանել է երկու արջերի կռիվը գոմում (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ում երկու արջ կռիվ է սկսել կնոջ տանը, գրում է UPI-ն։ Թե ինչ չեն կիսել գազանները, այդպես էլ առեղծված է մնացել:
Կալիֆոռնիայից Լիզա Քուիքի խոսքով՝ գիշերն արթնացել է գոմից եկող ձայներից։ Սկզբում կինը կարծել է, թե գողերն են թափանցել, ուստի հեռախոսի միջոցով միացել է տեսախցիկին՝ իրավիճակը գնահատելու համար։
Պարզվել է, որ ամերիկուհու անդորրը խաթարել են երկու արջեր, որոնք կռիվ են սկսել նրա տարածքում։ Չիմանալով, թե ինչ անել նման իրավիճակներում, Լիզան սկսել է հեռվից բղավել գիշատիչների վրա՝ փորձելով վախեցնել նրանց. դրանում նրան օգնել են շները:
Պլանն աշխատեց. կենդանիները փախան։ Ինքը՝ Քուիքը, չգիտի, թե ինչն է գրավել կենդանիներին, սակայն, ըստ ամերիկուհու, այդ կողմերում արջերը բավականին հաճախ են դուրս գալիս անտառից։ Նա ենթադրում է, որ արջերը, հավանաբար, փորձում էին ուտելիք գտնել։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը