The Foreign Policy. Ինչո՞ւ են հույները Մերկելին համեմատում Հիտլերի հետ
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շատ զայրացած են դիմավորել Հունաստանում. գրում է The Foreign Policy-ն:
Աթենքը փակուղու մեջ էր գտնվում երեքշաբթի օրը Անգելա Մերկելի ուղենշային այցի պահին, ընդ որում, Գերմանիայի կանցլերն առաջին անգամ էր այցելում ֆինանսապես տուժած այդ երկիրն այն ժամանակվանից, երբ գրեթե 3 տարի առաջ ի հայտ եկավ պարտքերի ճգնաժամը: Այն օրվանից նա դարձել է ատելի անձնավորություն բազմաթիվ հույների համար. նրան համարում են խստության միջոցների հրահրողը, ինչն էլ ստիպել է աղավաղել տնտեսական բարեփոխումները:
Երեքշաբթի հիմնականում ընդդիմության կուսակցության բողոքի ցույցի 25.000 մասնակիցները հավաքվել էին մայրաքաղաքում՝ բողոքելու Մերկելի այցը: Շատերը նրան համեմատում էին Հիտլերի հետ և նացիստական դրոշներ էին ծածանում: Հազարավոր ոստիկաններ ցրվել էին ողջ Աթենքով՝ ապահովելու անվտանգությունը։
Հանդիպումների ընթացքում Մերկելն ընդունեց այն ցավը և տանջանքը, որ տեղի է ունենում Հունաստանում՝ որպես բարեփոխումների արդյունք, բայց հաստատեց, որ դրանք անհրաժեշտ էին՝ երկիրը վերստին բարգավաճման ուղու վրա դնելու համար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում