Los Angeles Times. Skype-ը նախազգուշացնում է վիրուսի մասին (ֆոտո)
Համաշխարհային Մամուլ
Եթե ինչ-որ մեկը Skype-ում ձեզ ուղղի հետևյալ հարցը՝ «Lol is this your new profile pic?», չսեղմեք հանկարծ հղումի վրա, գրում է Los Angeles Times-ը՝ հղում անելով Skype-ի հայտարարությանը, որը տեղադրված է ընկերության twitter միկրոբլոգի իրենց էջում:
Այս վիրուսը, որը հայտնի է «Dorkbot» անունով, տարածվում է աշխարհով մեկ տեսազանգային ծառայության շրջանակներում՝ ձգտելով գայթակղել մարդկանց՝ նրանց ուղղելով վերոնշյալ հարցը անգլերեն և գերմաներեն լեզուներով: Երբ օգտատերերը սեղմեն այն, նրանց անմիջապես ուղղորդում են՝ ներբեռնելու մի ֆայլ hotfile.com-ից, որը պարունակում է հենց այդ վիրուսը:
«Որդը» հայտնաբերվել է Trend Micro անվտանգության ընկերության կողմից, որն այդ մասին գրել էր երկուշաբթի: Trend Micro-ն նշում է, որ մի անգամ վարակվելուց հետո համակարգիչները դառնում են բոտնեթի (bot՝ համակարգչային ծրագիր, որը միևնույն խնդիրն իրականցնում է մի քանի անգամ) կամ համակարգիչների ցանցի մի մասնիկ, որը ղեկավարվում է հաքերների կողմից:
Վարակված համակարգիչները նաև խլում են օգտատիրոջ գաղտնաբառը և տեղեկատվությունը, ինչը թույլ է տալիս մտնել այլ կայքեր: Ի հավելումն՝ վիրուսը տարածվում է հաղորդագրությունների տեսքով, երբ օգտատիրոջ Skype-ը «lol is this your new profile pic?» հարցն ուղարկում է ուրիշներին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում