The Daily Star. Աշխարհում ամեն 8-րդը սովի է մատնված
Համաշխարհային Մամուլ
Աշխարհում ամեն ութերորդը տառապում է խրոնիկ քաղցից, երեկ հայտնել է ՄԱԿ-ի սննդի գործակալությունը՝ բնորոշելով իրավիճակը որպես «անընդունելի», և նախազգուշացնելով, որ քաղցի դեմ պայքարը դանդաղեցրել է իր քայլերը։
«2010-2012 թվականներին 870 միլիոն թերի սնվող մարդկանց առկայության պայմաններում քաղցած մարդկանց քանակն անընդունելիորեն մեծ է»,-նշվում է Սննդի և Գյուղատնտեսության 2012 թվականի՝ սննդի ոչ անվտանգ լինելու մասին զեկույցում։
Աշխարհի քաղցած մարդկանց ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 852 միլիոն մարդ, ապրում է զարգացող պետություններում, ուր քաղցած մարդիկ կազմում են բնակչության 14.9 տոկոսը։ Այս մարդկանց մեծ մասը բնակվում է Հարավային և Արևելյան Ասիայում և Աֆրիկայի՝ Սահարային կից տարածքներում. նշվում է զեկույցում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում