Der Spiegel. Վենեսուելայի նախագահը շարունակելու է աջակցել Սիրիային
Համաշխարհային Մամուլ
Վենեսուելայի վերընտրված նախագահ Հուգո Չավեսը հայտարարել է, որ շարունակելու է աջակցել Սիրիային: «Իմ գործընկեր Բաշար ալ Ասադը լեգիտիմ իշխանություն է ներկայացնում, ապստամբներն իսկական ահաբեկիչներ են, և ԱՄՆ-ն իր վրա է կրում Սիրիայում տիրող իրավիճակի ողջ պատասխանատվությունը»:
Ահա այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Վենեսուելայի վերընտրված նախագահ Չավեսը մամուլի խորհրդակցության ժամանակ: Իր ճառում նա պաշտպանել է Բաշար ալ Ասադին և մեղադրել իր երդվյալ թշնամի ԱՄՆ-ին՝ մեղավոր համարելով նրան Սիրիայիում տիրող իրավիճակի մեջ: Չավեսը հայտարարել է, որ «շարունակելու է պաշտպանել Սիրիայի լեգիտիմ իշխանություններին»:
Ապստամբները, որ մեկ տարուց ավել է, ինչ պայքարում են Ասադի ռեժիմի դեմ, Չավեսի բնորոշմամբ ահաբեկիչներ են: Նա համեմատել է Սիրիայում տիրող իրավիճակն անցյալ տարի Լիբիայի համանման իրավիճակի հետ, ուր սպանվել էր իր գործընկեր նախագահ Մուամար Քադաֆին: «ԱՄՆ-ի կառավարությունը առաջնահերթ պատասխանատվություն է կրում այդ աղետի համար»,-եզրափակել է Չավեսը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում