Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերը Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում Բրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինը Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու Nvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial Times Մաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր է Թրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվի Նոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորություն Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է Ոստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել Պայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերել 

Ինչու գլխավոր դատախազն այսօր չընդունեց զոհվածների հարազատներին. պարզաբանում

Հասարակություն

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժարվեց  ընդունել 44-օրյա պատերազմոււմ զոհված զինծառայողների հարազատներին՝ պատճառաբանելով, որ դեռևս նորություն չունեն, քննարկումներ են ընթանում գործը տեղափոխելու համար: 

Դատախազության շենքի առջև  բողոքի ակցիա  իրականացնող 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները  պահանջում էին, որ դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

 ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց վերջիններիս հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից: 

«Նրանց բոլոր հարցերը համապատասխան ընթացքների մեջ են, նախկինում ներկայացված  բոլոր միջնորդություններն,  ըստ էության, բավարարվել են. քննչական ենթակայություն է փոխվել: Այսինքն՝  կապը կա համապատասխան փաստաթղթաշրջանառության միջոցով և այստեղ որևէ խնդիր  չկա»,-պարզաբանեց Գ. Աբրահամյանը:

Այն հարցին, թե ինչու Ա. Դավթյանի հետ նրանց հանդիպումը չկայացավ, Գ. Աբրահամյանը նշեց, որ  ամեն անգամ  նույնաբնույթ հարցերի հետ կապված հանդիպումները այդքան էլ տրամաբանական չեն:

«Նախորդ շաբաթվա վերջին են նրանք  հրավիրվել գլխավոր դատախազի հետ  հանդիպման,  բարձրացրել  իրենց հարցերը,  ստացել համապատասխան պարզաբանումներ գլխավոր դատախազությունից»,-ավելացրեց նա:

Հարուցված գործը ԱԱԾ-ին փոխանցելու հետ կապված պահանջին ի պատասխան՝  Գ. Աբրահամյանը  նշեց, որ  քննչական ենթակայության հարցը նախասիրություններով կամ նախապատվություններով չի լուծվում:

«Պետք է լինեն օբյեկտիվ անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքներ, որպեսզի  դրանց   պայմաններում դատախազությունը  ցանկացած գործի քննչական ենթակայությունը փոխի: Եթե տվյալ դեպքում առաջանան նման հիմքեր, բնականաբար, այդ հարցը կլուծվի»,-նշեց Աբրահամյանը: 

Վերջինս՝  որպես հիշեցում, ավելացրեց, որ  նախկինում այս քրեական գործը քննվում էր հակակոռուպցիոն կոմիտեում, բայց  հաշվի առնելով ծնողների  կարծիքները,  նաև որոշակի օբյեկտիվ հանգամանքներ՝ գլխավոր դատախազի կողմից գործի վարույթը իրականացնող մարմինը փոխվեց,  հանձնվեց քննչական կոմիտեին, որպեսզի  այնտեղ համապատասխան քննությամբ ապահովվի գործի նախաքննության  լրիվությունն ու  օբյեկտիվությունը:  

Գ. Աբրահամյանը շեշտեց, որ դատախազությունը տվյալ դեպքում  իրականացնում է վերահսկողություն գործերի քննությունների  օրինականության նկատմամբ: Իսկ թե երբ կտրվի պատասխան զոհված զինծառայողների հարազատներին, նա ասաց, որ որպես դատախազության ներկայացուցիչ՝  այդ հարցին այս պահին չի կարող պատասխանել, քանի որ քրեական գործի շրջանակներում կատարվում են գործողություններ և դրանց  արդյունքներով պայմանավորված՝ նոր հնարավոր կլինի որոշակի հարցերի պատասխաններ տալ:  

                                                                                                                                          Սուսաննա Թամազյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասին
Ամենադիտված