Միացիալ թագավորության դեսպանը հանդիպել է Գորիս համայնքի ղեկավարին
Հասարակություն
Միացիալ թագավորության դեսպան Ջոն Գալագերին աշխատանքային այցով Գորիսում էր: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
«Դեսպանը հանդիպել է Գորիս համայնքի ղեկավարին: Հանդիպման շրջանակներում Ջոն Գալագերին ներկայացրել է սոցիալական ձեռներեցության զարգացմանը միտված և տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին:
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը խոսել է տեղական տնտեսությունների զարգացմանն ուղղված համայնքային նախաձեռնություններից, առկա խնդիրներից: Հանդիպումը ճանաչողական բնույթ է կրել»,- ասվում է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ