Իջևանի հիվանդանոցում նորածին է մահացել
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցեել Տավուշի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնում Տավուշի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արմինե Է-ն երեխա է ունեցել, որից հետո երեխան մահացել է։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ, որտեղ բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժնի վարիչ Վարդուհի Վարդապետյանը հաստատել է, որ իրենց մոտ տեղափոխված արյունահոսությամբ 27 շաբաթական հղի կինը ծննդաբերել է նորածնին, որը մահացել է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ