Ապարանի արյունալի դեպքերի հետևանքով վիրավորում ստացածներից մեկը լիարժեք առողջ դուրս է գրվել հիվանդանոցից
Հասարակություն
Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորում ստացած «Արմենիա» ԲԿ-ում գտնվող երկու քաղաքացիներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից:
«Կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած քաղաքացին լիարժեք առողջ վիճակում մոտ մեկ շաբաթ առաջ դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ գլխուղեղի վնասվածք ստացած վիրավորը վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ ծանր վիճակում»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց «Արմենիա» ՀԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժական գծող տեղակալ Աշոտ Կուրղինյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Նիգավան գյուղի մոտ կրակոցներից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդ, որոնցից մեկը, որ գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել, մահացել էր ԲԿ-ում:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)