Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացուն
Հասարակություն
Հուլիսի 11-ին, ժամը 11։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարակից լողափում հեծանվանավակը խափանվել է․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Ս․ Բ․ -ին (ծնված 2003 թ․):


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)