Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան
Հասարակություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթվա սկզբին կայցելի Իրան։ Այդ մասին IRNA գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի ղեկավար Մոհամմադ-Ռեզա Փուր-Ռահիմին: Նրա խոսքով՝ բանակցությունների թեման լինելու է տնտեսական կապերի ընդլայնումը։
Պատգամավորն ասել է, որ Իրանի նախագահի վերջին այցը Ռուսաստան դրական լիցք հաղորդեց երկկողմ հարաբերություններին, ստորագրվեցին բազմաթիվ պայմանագրեր։ «ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցների համատեքստում Ռուսաստանն էլ ավելի շահագրգռված է Իրանի հետ համագործակցությամբ»,- ասել է Փուր-Ռահամին։


















































Ամենադիտված
Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո