Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
Հասարակություն
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին։ Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։
Հուլիսի 14-ը և Ֆրանսիական հեղափոխությունը բեկումնային եղան համաշխարհային պատմության մեջ և լուսավորության, մարդու իրավունքների և իրավահավասարության նոր դարաշրջան բացեցին քաղաքակիրթ աշխարհի համար։
Մենք մեծապես գնահատում ենք երկու երկրների և ժողովուրդների միջև առկա անկեղծ բարեկամությունն ու համերաշխությունը և շարունակելու ենք ջանքեր գործադրել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման և ընդլայնման ուղղությամբ։
Հայաստանը բարձր է գնահատում մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կարևորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ