Բոլոր այն թեզերը, որոնց համաձայն մենք կարող ենք դառնալ ռուսական գուբերնիա կամ թուրքական վիլայեթ, կեղծ են
Բլոգոսֆերա
Հայկ Եսայանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իրանի հոգևոր առաջնորդը այսօր ՌԴ նախագահի հետ զրույցի ժամանակ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը:
Դա նշանակում է, որ բոլոր այն թեզերը,որոնց համաձայն մենք կարող ենք դառնալ ռուսական գուբերնիա կամ թուրքական վիլայեթ կեղծ են: Մենք եթե չկարողանանք պահել մեր ինքնիշխանությունը և/կամ դուրս գանք ռուսական տրամաբանությունից կհայտնվենք թուրք-պարսկական բախման թատերաբեմ:
Իրանը շատ պարզ է իր պահանջներում: Նա ընդունում է 1826-1828 թվականին տեղի ունեցած իր պարտությունը ռուս-պարսկական պատերազմում,երբ գեներալ Պասկևիչը մեզ ազատագրեց պարսկական լծից և հնարավորություն տվեց պետություն ունենալ: Իրանը Հայաստանի այսօրվա տարածքը համարում է իրենը և եթե հանկարծ մեր էլիտաները կրկին սխալվեն ո փչացնեն հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները հետևանքները կլինեն շատ դաժան մեր փոքր հայրենիքի համար»:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար