Երևանում այրվել է բնակելի տնակ
Հասարակություն
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 28-ին ժամը 00։06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցում այրվում է բնակելի տնակ:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 02:14-ին: Այրվել են տնակի փայտե կառուցատարրերը և երեսպատումը (մոտ 40 քմ)։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)