The Daily Star. Սուդանը բացում է սահմանը հարավի հետ
Համաշխարհային Մամուլ
Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը երեկ կարգադրել է վերաբացել ցամաքային և գետային սահմանները Հարավային Սուդանի հետ. հայտնել է պաշտոնական ռադիոն։ Սահմանների վերաբացումը կայացել է անցյալ ամիս տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, որոնք որոշակիորեն մեղմացրին երկու հարևանների միջև երկար շարունակվող լարվածությունը։
Ռադիոն հայտնել է, որ նախագահ Բաշիրն այս կարգադրությունը կատարել է Հարավային Սուդանի դեսպանի հետ հանդիպումից հետո։
Հայտարարությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բաշիրն ու Հարավային Սուդանի իր գործընկեր Սալվա Քիիրը սեպտեմբերի 27-ին ստորագրեցին անվտանգության և համագործակցության պայմանագիր՝ վերջ դնելով երկու պետությունների միջև կոնֆլիկտին։
Հիշեցնենք, որ 22-ամյա հյուսիս-հարավ պատերազմը հանգեցրեց 2005 թվականի խաղաղության պայմանագրին և 2011 թվականի հուլիսին Հարավային Սուդանի անկախացմանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում